Հայաստանի ռուսական ռազմակայանի օդաչուները թռիչքներ են սկսել ՄիԳ-29 կործանիչներով
SocietyՀայաստանի ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ռազմական ավիաբազայում օդաչուները ձեռնամուխ են եղել չորրորդ սերնդի Սիգ-29 կործանիչներով թռիչքներին պարզ օդերեւութաբանական պայմաններում:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, սկզբնական պարամունքներում ՄիԳ-29 կործանիչների օդաչուները թռիչքներ են կատարում առաջադրված երթուղիներով՝ օդանավավարման նախնական տարրեր կատարելով օրվա ցերեկային ժամերին: Նրանք նաեւ իրականացնում են եղանակի հետախուզման թռիչքներ, լեռնային տեղանքում վերթիռի եւ վայրԷջքի վարժանքներ:
2017 թվականին Հայաստանի ռուսական ռազմակայանի օդաչուները «Կամխուտ» եւ «Ալագյազ» զորավարժարաններում հրամանատարաշտաբային, թռիչքամարտավարական, մարտավարական եւ մարտավարական-հատուկ վարժանքների ընթացքում 100-ից ավելի տարբեր առաջադրանքներ կկատարեն ինչպես ավիացիոն միավորման կազմում, այնպես Էլ մոտոհրաձգային, տանկային, հրետանային ստորաբաժանումների հետ փոխգործակցությամբ: