2013 թվականի մարտի 3-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 41, 313, 345 հոդվածների համաձայն, -այս մասին հայտնում է ORER.am-ը:
Սահակ Հակոբյանը 1989-1993թթ. մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանությանը, սակայն չի վիրավորվել, բայց որպես հաշմանդամ ազատամարտիկ զինվորական կենսաթոշակ ստանալու և այլ իրավունքներից օգտվելու նպատակով 25.05.2000թ. ՀՀ ԵԿՄ Շենգավիթի տարածքային բաժանմունքից խաբեությամբ ձեռք է բերել ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում հրետանային արկի պայթյունից «կոնտուզիա» ստանալու վերաբերյալ տեղեկանք, ապա ներկայացնելով այն հետազոտվել է տարբեր բժշկական հիմնարկություններում: 2000թվականի օգոստոսի 24_ին ՀՀ սոց.ապահովության նախարարության Երևանի թիվ 7 ԲՍՓՀ կողմից ճանաչվել է 2-րդ խմբի հաշմանդամ և մինչև 01.11.2012թ. օգտվելով հաշմանդամ զինծառայողների համար օրենքով նախատեսված իրավունքներից ՀՀ պաշտպանության նախարարությունից խաբեության եղանակով, խարդախությամբ, ուղղակի դիտավորությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափի 5.954.498 ՀՀ դրամ գումար, որից 4.451.098 ՀՀ դրամը որպես կենսաթոշակ և 1.503. 400 ՀՀ դրամ գումար որպես օգնություն: Դատավարությունը դեռևս ընթանքում է: Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: