Հենրիխ Մխիթարյան. Իսկապես վայելում եմ մանչեսթերյան կյանքը
SportՄանչեսթեր Յունայթեդի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է անգլիական ակումբում հարմարվելու մասին եւ անդրադարձել իր թիմակից Պոլ Պոգբային:
«Իսկապես վայելում եմ մանչեսթերյան կյանքը, մարզումները, խաղերն ու ամեն բան: Արդեն հարմարվել եմ եւ աշխատում եմ ավելի լավը դառնալու համար: Գիտեմ, որ ի զորու եմ անել ավելին:
Գալով Մանչեսթեր՝ գուցե իմ ամբողջ ներուժը չցուցադրեցի բոլոր խաղերում, սակայն փորձում եմ դրսեւորել լավագույն որակներս, քանի որ դա կարեւոր է իմ, երկրպագուների ու ակումբի համար: Հնարավոր է, որ ոչ միշտ է ստացվում, բայց ես շարունակում եմ աշխատել եւ փորձում առաջադիմել: Կյանքում լինում են օրեր, երբ ամեն բան հարթ չէ ընթանում, սակայն ես պատրաստ էի դրան, քանի որ նման իրավիճակում հայտնվել էի Դորտմունդում:
«Մանչեսթեր Յունայթեդում» ֆուտբոլիստները շատ ընկերասեր են եւ փորձում են օգնել քեզ: Ակումբը փորձում է լուծումներ գտնել, երբ դու ունես խնդիրներ: Այստեղ գալուց 1 կամ 2 ամիս անց ես զգում էի, որ «Մանչեսթեր Յունայթեդի» մի մասն եմ:
Ինչ վերաբերում է Պոլ Պոգբային, նա ունի մեծ ներուժ: Պոլը կարող է խաղալ ավելի լավ եւ բազմիցս ապացուցել է դա: Նրան ավելի շատ ժամանակ է հարկավոր հարմարվելու համար, քանի որ այնքան էլ հեշտ չէ, երբ քեզ ձեռք են բերել 89 միլիոն ֆունտով: Գուցե մարդիկ անհավանական բաներ ու հրաշքներ են ակնկալում Պոգբայից, սակայն բոլորը պետք է հասկանան, որ նա սովորական մարդ է, ֆուտբոլիստ է»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 13 խաղի եւ դարձել 2 գոլի հեղինակ: