Ռոման Գրիգորյանը մասնակցեց «Բանանցի» նկատմամբ հաղթանակին
SportՌուսաստանում հավաք անցկացնող Երեւանի «Բանանցը» ստուգողական խաղում 1:3 հաշվով պարտվեց ռուսական «Տամբովին»: Կրիմսկ քաղաքում կայացած խաղի բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում: Հայկական ակումբից անկյունային հարվածի խաղարկման արդյունքում աչքի ընկավ Աղավարդ Պետրոսյանը: Ռուսական ակումբից դուբլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Ալումոնան, մեկ անգամ էլ աչքի ընկավ Նիկիտա Անդրեեւը:
«Տամբովի» մեկնարկային կազմում հանդիպմանը մասնակցեց 34-ամյա կիսապաշտպան Ռոման Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ այս հավաքի առաջին խաղում «Բանանցը» հունվարի 28-ին 1:3 հաշվով պարտվել էր Նովոռոսիյսկի «Չեռնոմորեցին»: