Լեսթերի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին չի բացառել, որ պաշտոնանկ կարվի
SportԱնգլիական «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին չի բացառել, որ Պրեմիեր լիգայում ցուցադրած անբավարար արդյունքների պատճառով պաշտոնանկ կարվի:
«Ամեն ինչ կարող է լինել: Նախորդ մրցաշրջանն ամբողջովին այլ էր: Դարպասաձողին հարվածելուց հետո գնդակը հայտնվում էր դարպասում, գոլի հեղինակ էինք դառնում առաջին հարվածից, մրցակիցները չէին օգտագործում պահերը, մրցավարները որոշ դեպքերում մեր կողմից էին: 11 մետրանոցներ նշանակվում էին ոչ թե մեր, այլ մրցակցի դարպասին:
Այժմ ամեն ինչ վատ ձևի է, սակայն պայքարելու ենք»,- Ռանիերիի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը: