Ավտոմեքենա, ուղևորություն, թե մեքենայի գումար. ինչ անակնկալ է մատուցել ամուսինը Իրինա Թովմասյանի 35–ամյակին
LifestyleLife.tert.am-ը գրում է.
«Միսս Հայաստան 2001» տիտղոսը կրող գեղեցկուհի Իրինա Թովմասյանն այսօր տոնում է 35–ամյակը։ Գեղեցկուհին առավոտվանից բազում շնորհավորական նամակներ և մաղթանքներ է ստացել։ Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմեց տարեդարձի անակնկալների մասին։
Իրինային առաջինը շնորհավորել է ամուսինը։ Առավոտ կանուխ սիրելի կնոջը հյուրասիրելով իր իսկ պատրաստած սուրճն ու քաղցրավենիքը։ «Օրվա ընթացքում այնքան էի գերհոգնել, որ փոքրիկներիս քնեցնելիս, ես էլ քնեցի։ Ի դեպ, ասեմ, որ նրանց կողմից դա մեծ անակնկալ էր, քանի որ սովորաբար ուշ են պառկում քնելու։ Կեսգիշերին չնշեցինք, բայց առավոտ կանուխ ամուսինս գեղեցիկ անակնկալ մատուցեց։ Սուրճ և քաղցրավենիք էր պատրաստել ինձ համար։ Հետո ֆեյսբուքում սկսեցի կարդալ բոլոր շնորհավորանքները, որոնք ինձ ուրախություն ու ժպիտներ պարգևեցին»,– պատմեց Իրինան։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: