Facebook-ը թույլ կտա բառով գտնել նախկինում բեռնած լուսանկարը
SocietyFacebook սոցցանցի ինտելեկտուալ ալգորիթմները համալրվել են նոր լուծումով, որը թույլ է տալիս բառով գտնել բեռնած լուսանկարը: Պատկերների միջոցով լուսանկարների որոնման մասին նորությունը հայտնել է TechCrunch կայքը՝ վկայակոչելով սոցցանցի պաշտոնական ներկայացուցիչներին:
Ալգորիթմը իրականացվում է խորը մեքենային տեխնոլոգիաների հիման վրա: Դուք ձեւավորում եք տեքստային հարցում, իսկ մնացածն անում է «խելացի» տեխնոլոգիան, որը փնտրում է նկարագրությանը համապատասխանող պատկերը՝ վերլուծելով անթիվ լուսանկարները, հայտնում է Planet-Today-ը:
Նկարների որոնման տեխնոլոգիան կոչվում է Lumos: Այն հասանելի է միայն ԱՄՆ-ում FB օգտատերերին: