Ռոբերտո Մարտինես. Ազարը Մեսսիին է հիշեցնում
SportԲելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը իր հավաքականի և Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարին համեմատել է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ:
«Այն ինչ Ազարն անում է խաղադաշտում` ունիկալ է: Նա ինձ հիշեցնում է Մեսսիին: Քչերը կարող են այդպես վերահսկել իրավիճակը և պաշտպանին տեղափոխել այնտեղ, որտեղ ցանկանում են:
Բայց ամենից շատ ինձ հիացնում է նրա հասունությունը: Կարծում եմ, որ 26 տարեկան հասակում նա հիանալի է ֆուտբոլիստ է», - Մարտինեսի խոսքն է փոխանցել «GoalBien»-ը: