Նեյմարը երազում է ԱԱ-2018-ը հաղթելու մասին
SportԲրազիլիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ դեռ երազում է ԱԱ-2018-ում հաղթելու մասին:
«Ես արդեն մտածում եմ Ռուսաստանում կայանալիք առաջնության մասին: Ես երազող եմ: Չեմ կարող դադարել աշխարհի առաջնությունում հաղթելու մասին: Պետք է համառորեն աշխատեմ Մունդիալին պատրաստ լինելու համար:
Ես հավակնոտ եմ: Պետք է շատ բանի հասնեմ և տիտղոսներ նվաճեմ», - Նեյմարի խոսքն է փոխանցել «Marca»-ն: