Ինքդ քեզ սիրելու 7 միջոց
LifestyleԻնքդ քո մասին վատ մի՛ մտածիր
Հաճախ է պատահում, որ ցածր ինքնագնահատական ունեցող մարդիկ միայն բացասական լույսի ներքո են տեսնում իրենց՝ չնայած ձեռքբերումներին ու հաջողություններին: Ամենափոքր անհաջողությունն անգամ նրանց ստիպում է իրենց մասին բացառապես բացասաբար մտածել: Հարկավոր է սովորել դեն նետել նման մտքերը եւ դրանց դրական երանգ հաղորդել:
Մի՛ վախեցիր առանձնանալ
Յուրաքանչյուր մարդու ինչ-որ ժամանակ հարկավոր է միայնակ մնալ. դա է ապացուցում օրինաչափությունը: Իհարկե, ցածր ինքնագնահատականով մարդը կարող է մտածել, որ այն կերպ նա նեղացնում է իր մտերիմներին, բայց այդպես չէ: Առանձնանալով՝ մարդը հանգստանում է, ինչ-որ բան վերլուծում, հասկանում եւ այլն: Դա ամենեւին էլ եսասիրություն չէ:
Դադարի՛ր ինքդ քեզ քննադատել
Հարկավոր է ինքդ քեզ հարգանքով եւ բարությամբ վերաբերվել, չի կարելի մշտապես քննադատել ինքդ քեզ:
Ժամանակ անցկացրու մտերիմ ու քեզ համար թանկ մարդկանցհետ
Դա կօգնի հանգստանալ, թուլանալ, ինչպես նաեւ դրական էմոցիաներ կհաղորդի:
Ինքդ քեզ մի՛ խաբիր
Մի՛ փորձիր խաբել ինքդ քեզ, ազնիվ եղիր առաջին հերթին քեզ հետ: Հոգու ներդաշնակությունը նաեւ շրջապատում է ներդաշնակություն ծնում:
Վայելի՛ր ինքդ քեզ հետ առանձնանալու պահերը
Երբեք լինում է, որ հարկադրված միայնությունը վախեցնում է, տխրեցնում: Հարկավոր է սովորել գնահատել ժամանակը, երբ ոչ ոք չի կարող խանգարել, եւ դա ծախսել այն բանի համար, ինչ քեզ դուր է գալիս:
Ժամանակ առ ժամանակ երե՛ս տուր ինքդ քեզ
Բուրավետ յուղերով մոմերի լույսի ներքո լոգանք, մերսում, սիրելի ռեստորանում համեղ ուտեստների համտեսում. օրինակները բազմաթիվ են: