Իմ կյանքի սերը. Նազենի Հովհաննիսյանի լուսանկարը Բեյրութից
LifestyleԱյս օրերին սիրված դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր արձակուրդն է վայելում Բեյրութում։ Նրան է միացել նաեւ երգչուհի Սոֆի Մխեյանը, որն ինչպես գիտենք, Նազենիի մտերիմ ընկերուհին է։ Աղջիկները բազմաթիվ լուսանկարներ են հրապարակում հնամյա Բեյրութից, պատմում իրենց տպավորությունների մասին։
Նազենին իր Instagram-ում Լիբանանի մայրաքաղաքից տեղադրել է մի կադր, որում «բացահայտել է» իր կյանքի սիրուն.
«Իմ կյանքի սերը»,- դերասանուհին այսպես է մեկնաբանել լուսանկարը։
Հավանաբար հաղորդավարուհու տարերքը ծովն է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նազենին այցելել էր Անթիլիասում Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության հայ առաքելական եկեղեցի։