ԿԳՆ-ն երաշխավորել է վերապատրաստում իրականացնող կազմակերպությունները
SocietyՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել` «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին երաշխավորելու մասին»: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Համաձայն հրամանի` երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները` «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա, «Կրթություն առանց սահմանի» ՀԿ, «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաներ շրջանառու հիմնադրամ», «Վանաձորի Հովհ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ և «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական ՀԿ: