Քիմիաթերապիա…լա՞վ, թե վատ
LifestyleՏարածված կարծիք կա, որ քիմիաթերապիան քաղցկեղը բուժելու կամ հիվանդությունը թեթևացնելու լավագույն միջոցն է: Սակայն քիմիաթերապիան կարող է բերել քաղցկեղային բջիջների` դեղորայքների նկատմամբ դիմադրողականության: Գիտնականները պնդում են, որ բուժումը ժամանակի ընթացքում դառնում է պակաս արդյունավետ, հատկապես հիվանդների կրկնակի հիվանդանալու դեպքում:
Հետազոտողներն այս ամենը բացատրում են նրանով, որ քիմիաթերապիայի արդյունքում առողջ բջիջներում սկսում է պրոտեին արտադրվել, որոնք քաղցկեղային բջիջներն օգտագործում են իրենց պաշտպանության համար:
Գիտնականները հայտնում են, որ հետազոտությունները դեռևս շարունակվում են: