Զորամասերում դեպքերի եւ պատահարների քանակը նվազել է. պաշտպանության փոխնախարար
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, անցկացվել է խորհրդակցություն` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի ղեկավարությամբ:
Խորհրդակցության ընթացքում հաշվետու զեկույցով հանդես եկավ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Սամվել Ղուկասյանը, ներկայացնելով 2014թ. 9 ամիսների ընթացքում ռազմական ոստիկանության կողմից իրականացված գործունեության արդյունքները:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Նազարյանի կողմից կարեւորվեց հաշվետու ժամանակահատվածում ռազմական ոստիկանության եւ զորամասերի հրամանատարության հետ համագործակցության շնորհիվ արձանագրված առաջընթացը, այն է` նշված ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ զորամասերում տեղի ունեցած դեպքերի եւ պատահարների քանակի նվազումը:
Զորամասերում կարգապահության մակարդակը բարձրացնելու համար շեշտադրվել է շարունակել համատեղ աշխատանքները զինծառայողների շրջանում միջանձնյա կանոնադրային հարաբերությունների պահպանման, զորամասերում արատավոր բարքերի ներթափանցումը կանխելու, ինչպես նաեւ տնտեսական հանցագործությունների մասով մշտապես իրականացնել համապատասխան միջոցառումներ զորամասերում զինվորական ունեցվածքի չարաշահումների նախականխման, կանխման եւ բացահայտման ուղղությամբ: Բացի այդ, տրվեցին ցուցումներ 2014թ. ձմեռային զորակոչի ընթացքում ռազմական ոստիկանության կողմից պատշաճ կերպով գործընթացին մասնակցելու նպատակով անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ իրականացնել համար: