Վառարանից արտանետված ծխից թունավորման հետևանքով 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
SocietyՈստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ թունավորումով հիվանդանոց են տեղափոխվել Ծակքար գյուղի 2 բնակիչներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են տան հյուրասենյակում տեղադրված փայտի վառարանից արտանետված ծխից:
Թունավորումով հիվանդանոց են տեղափոխվել նաև նույն տան ևս 2 բնակիչներ:
Կատարվում է հետաքննություն: