Դոլարն ու ֆունտն արժեզրկվել են, եվրոն, ռուբլին ` արժևորվել
EconomicsՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը փետրվարի 6-ին կազմել է 485,79 դրամ: Այն փետրվարի 5-ի համեմատ արժեզրկվել է 0.01 դրամով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 522,03 դրամ՝ արժևորվելով 0,23 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 606,12 դրամ է՝ փետրվարի 5-ի համեմատ այն արժեզրկվել է 0,35 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը փետրվարի 6-ին կազմել է 8.15 դրամ` փետրվարի 5-ի համեմատ այն արժևորվել է 0,10 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 269,89 դրամ, ոսկի՝ 18,979,61 դրամ, պլատին` 15,493,56 դրամ: