Երգչուհի Նելլին նորություն ունի
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երգչուհի Նելլին, ով երեք ամիս առաջ կրկնակի մայրիկ դարձավ, այս օրերին զբաղված է նոր տեսահոլովակի աշխատանքներով: Երգչուհին բալիկի ծնունդից հետո չդադարեց աշխատել, որի պտուղներն արդեն տեսանելի են.
«Աղջիկս՝ Սառան, ընդամենը երեք ամսական է, բայց ես շատ ակտիվ գործի եմ անցել: Նոր երգս շատ գեղեցիկ սիրո պատմության մասին է, դրա համար էլ չուզեցի ուշացնել ու փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ սիրահարներին նվրել այդ գեղեցիկ երգը: Ի դեպ՝ երգը կոչվում է «Շնորհակալ եմ քեզ», որի հեղինակն է Լիանա Թորոսյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Տիգրան Պետրոսյանն է, ում շատ շնորհակալ եմ: Նաեւ ուզում եմ շնորհակալությունս հայտնել Տաթեւիկ Սիմոնյանին, ով ոչ միայն իմ լավագույն ընկերուհիներց է, այլեւ իմ վստահելի Make up արտիստը, ով միշտ գեղեցիկացնում է ինձ: Դե իսկ տեսահոլովակում կերպարներիս եւ հագուստիս համար շնորհակալ եմ Վահան Խաչատրյանին.Նորաձեւության առումով այլընտրանք գոյություն չունի ինձ համար»,- Life.panorama.am-ին պատմեց Նելլին:

Շարունակությունը` այստեղ: