Վերականգնվել է Կապան-Քաջարան ավտոճանապարհի երկկողմանի երթևեկությունը
SocietyՄ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածում փետրվարի 7-ին ժամը 08:40-ին ահազանգ է ստացվել, որ տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 13-րդ կիլոմետրում տեղի է ունեցել քարաթափում (2 քար՝ մոտ 1,5 խմ), ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
«Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխատակիցների ուժերով վերականգնվել է ավտոճանապարհի երկկողմանի երթևեկությունը: