Երևանում հունվարի 27-ից փետրվարի 2-ը ծնվել է 414 երեխա
SocietyԵրևանի ծննդատներում հունվարի 27–ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում լույս աշխարհ է եկել 414 երեխա՝ 213 տղա, 191 աղջիկ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 33361 քաղաքացի: