Եվրասիական հանձնաժողովն ի լրումն ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի մշակում է բազային որոշումներ
EconomicsԵվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵԱՏՄ երկրների պետական մարմինների և բիզնեսի ներկայացուցիչների հետ ի լրումն ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի մշակում է հիմնական նորմատիվային բազան:
Ինչպես տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, այդ մասին Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցութ յան հարցերով նախարար Մուկայ Կադիրկուլովը:
«Նորարություններն ուժի մեջ կմտնեն միության Մաքսային օրենսգրքի հետ միաժամանակ: Բազան բաղկացած է 26 նորմերից, որոնք ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը կբերեն վերազգային մակարդակի: Առանց այդ նորմերի իրականացման օրենսգիրքը չի կարողանա գործել ամբողջ ծավալով»,- ասել է Կադիրկուլովը:
Հանձնաժողովը կսկսի ընդունված որոշումների նախագծերը հանրային քննարկման դնելու նպատակով հրապարակել իր կայքում փետրվարի 13-ից: