Դեսպան Սմբատյանը հանդիպել է Հյուսիսային Հռենոս և Վեստֆալիա երկրամասի փոխվարչապետի հետ
SocietyԳերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը փետրվարի 6-ին հանդիպել է Հյուսիսային Հռենոս և Վեստֆալիա երկրամասի փոխվարչապետ, լուսավորության նախարար Սիլվիա Լյոհմանի հետ։
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան երկրամաաի և Հայաստանի միջև համագործակցության ներկայիս մակարդակին, նախանշվեցին հետագայում ձեռնարկվելիք քայլերը, ապակենտրոնացված համագործակցությանը վերաբերող հարցեր։
Զրուցակիցները կարևորեցին կրթության և գիտության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Ընդգծելով գիտակրթական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը՝ զրուցակիցները մտքեր փոխանակեցին տվյալ բնագավառում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ:
Կողմերը քննարկեցին միջգերատեսչական և միջբուհական համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Երկուստեք գոհունակությամբ ընդգծվեց Բոնն քաղաքի՝ Կարդինալ Ֆրինգսի անվան վարժարանի և Գյումրիի՝ Հովհաննես Թումանյանի անվան դպրոցի միջև արդեն տարիներ շարունակ ծավալվող համագործակցության մասին»: