Արամեի նոր տեսահոլովակը Մոսկվայում է նկարահանվել, հերոսուհին ռուս մոդել է
LifestyleTert.am Life-ը գրում է.
Երգիչ Արամեն վերջին շրջանում բավականին ակտիվ է: Նա կրկին նոր տեսահոլովակ է նկարահանել՝ այս անգամ համագործակցելով ռուսների հետ: Այս աշխատանքներն իրականացնելու համար Արամեն համագործակցել է Euromusic Entertainment-ի հետ՝ ի դեմս Տարոն Պողոսյանի:
Արամեն Tert.am Life-ին է տրամադրել նոր տեսահոլովակի լուսանկարներն ու պատմել մանրամասները:

Երգը, որի հիման վրա նկարահանվել է տեսահոլովակը, կոչվում է «Я Кричу»: Երաժշտության հեղինակն Արամեն է, խոսքերը գրել է Աննա Հովները: Տեսահոլովակի ռեժիսորը Պավել Գլազկովն է: «Սա իմ երկրորդ համագործակցությունն է ռուսների հետ: Տեսահոլովակն ունի պատմություն, որում ռեժիսորը ներկայացրել է տխուր ավարտով սիրո պատմություն: Կարծում եմ՝ նա փորձել է ցույց տալ, որ ոչ բոլոր սխալներն են շտկվում»,- ասաց երգիչը:
Շարունակությունը` այստեղ: