«Ֆուլ Հաուս 6»-ի առաջին լուսանկարները հայտնվել են Համացանցում
Lifestyle«Ֆուլ Հաուս» սիթքոմի դերասաններն արդեն պատրաստ են 6-րդ եթերաշրջանին։ Ֆիլմաշարի դերասանական կազմը սկսել է նկարահանումները եւ Գրիգոր Դանիելյանի, Մարջան Ավետիսյանի, Միհրան Ծառուկյանի, Գոռ Հակոբյանի, Անի Երանյանի եւ Գարիկ Սեփխանյանի Instagram-ի էջերում արդեն հայտնվել են լուսանկարներ առաջին աշխատանքային օրվանից։
«Ֆուլ Հաուս 6, նկարահանումները սկսված են»,- դերասան Գոռ Հակոբյանն այսպես է մեկնաբանել լուսանկարը։
«Ֆուլ Հաուս 6, շուտով»,- գրել է Գրիգոր Դանիելյանը։

«Սկսվեց»,- երկրպագուներին տեղեկացրել է Գարիկը։