«Շիրակ»-ը սկսում է ուսումնամարզական հավաքը
SportՄեկնարկում է «Շիրակ»-ի արտասահմանյան հավաքը թուրքական Բելեկ քաղաքում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ`թիմը կհանգրվանի «Լիմակ Ատլանտիս» հյուրանոցում։ Երկշաբաթյա հավաքի ընթացքում մարզչական շտաբը կփորձարկի մի շարք ֆուտբոլիստների։ Գյումրեցիները կանցկացնեն չորս ընկերական հանդիպում և փետրվարի 23-ին կվերադառնան Հայաստան։
Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ Բելեկ են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները. դարպասապահներ՝
«Շիրակ»-ը հավաքի ընթացքում կանցկացնի չորս ընկերական հանդիպում։ Առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 11-ին։ «Շիրակ»-ը ուժերը կչափի Ուզբեկստանի Ֆերգանա քաղաքը ներկայացնող «Նեֆթչի» թիմի հետ։ Մեր թիմի հաջորդ մրցակիցը կլինիուկրաինական «Ալեքսանդրիա» թիմը։ Հանդիպումը կկայանա փետրվարի 15-ին։ Երեք օր անց, փետրվարի 18-ին, գյումրեցիներըկմրցեն Թուրքմենստանի «Ալտենասեր» թիմի հետ։ Եվ հավաքի վերջին հանդիպումը կկայանա փետրվարի 21-ին, որում «Շիրակի» հակառակորդն է լինելու Ղազախստանը ներկայացնող «Ակտոբե» ակումբը։