Ձիթապտղի յուղն օգնում է նիհարել
LifestyleՁիթապտղի յուղի օգտակարության մասին բազմիցս լսել ենք, բայց վերջերս գիտնականները բացահայտել են ձիթապտղի յուղի ևս մեկ օգտակար հատկություն: Պարզվում է` այն կարող է նպաստել նիհարելուն: Աղցանները, որոնք պատրաստված են ձիթապտղի յուղով, օգնում են խուսափել շատակերությունից: Իսկ դա այն պատճառով, որ ձիթապտղի ճարպաթթուն, որը մտնում է ձեթի բաղադրության մեջ, հասնելով ստամոքս` առաջացնում է հագեցածության զգացում:
Գիտնականների մի խումբ հետազոտություն է իրականացրել, որի ընթացքում կերակրել է մկներին բուսական յուղերով և նկատել, որ ձիթապտղի ճարպաթթուներով հարուստ կերից հետո ավելի մեծ ժամանակահատված է անցնում, մինչեւ մկները նորից կերի կարիք կզգան: Նրանք եկել են այն եզրակացության, որ գեղեցիկ կազմվածքը պահպանելու տեսանկյունից արդյունավետ են այն բոլոր դիետաները, որոնք պատրաստված են ձիթապտղի յուղով: