Դոլարը շարունակում է թանկանալ. Եվրոն թուլացել է, իսկ ռուբլու փոխարժեքն անփոփոխ է
EconomicsԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 8-ին, կազմել է 486.36 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.29 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 517.78 դրամ (նվազել է 0.27 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 607.85 դրամ (աճել է 6.78 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.18 դրամ (մնացել է անփոփոխ):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 275.21 դրամ, ոսկի՝ 19,248.94 դրամ, պլատին՝ 15,746.29 դրամ։