Յոթ պատճառ ընտանի կենդանի պահելու համար
LifestyleՀավատարիմ ընկերը ոչ մեկին չի խանգարում։ Կենդանիները մեզ ինքնավստահություն են ներշնչում, հավատ սեփական ուժերի նկատմամբ, ինչպես նաեւ տալիս են կյանքը վայելելու եւ ուրախանալու հնարավորություն։ Եթե դուք մինչ այժմ կատու, շուն կամ ոսկե ձկնիկ չունեքս, ապա արդեն շատ բան եք կորցրել։
Այսպիսով, յոթ պատճառ ընտանի կենդանի պահելու համար։
Առանց սթրեսի
Փենսելվանիայում Կենդանիների եւ հասարակության փոխազդեցության կենտրոնը ապացուցել է, որ այն արարածը կամ էակը, որին դուք սիրում եք, պաշտպանում է ձեզ քրոնիկ դեպրեսիաներից։ Նրանք ձեզ ուժ են հաղորդում եւ տալիս կյանքն իսկապես ապրելու եւ գնահատելու հնարավորություն։
Խելք
Եվս մեկ նկատառում. ընտանի կենդանիներ ունեցողները շատ ավելի խելացի են, քան նրանք, ովքեր գերադասել են մնալ առանց հավատարիմ ընկերոջ։ Սա հատկապես վերաբերում է շուն եւ ձուկ պահողներին։ Այս մասին վկայում են նրանց IQ թեստերի արդյունքները։
Իմունիտետ
Եթե հիմա շուն կամ ձուկ եք պահում, ապա հինգ տարի հետո ձեր իմունիտետը կրկնակի ավելի շատ կպաշտպանի քեզ։ Շան առկայությունը նպաստում է մաշկի վերականգնողական գործընթացների իրականացմանը, այսինքն՝ վերքերը եւ սպիներն ավելի արագ են բուժվում։ Նախկինում կարծիք կար, որ եթե երեխա է ծնվում, ապա պետք է ազատվել տան կատվից կամ շնից, քանի որ դրանք ոչ ստերիլ են։ Իսկ այժմ գիտնականները պնդում են, որ ընտանի կենդանու առկայությունը միայն դրականորեն է ազդում փոքրիկի իմունային համակարգի զարգացման գործընթացի վրա։ Այսպիսի երեխաները շատ ավելի հազվադեպ են տառապում ալերգիաներով, դերմատիտով, ասթմայով եւ ստամոքսի խանգարումներով։
Երկարակեցություն
Նույնիսկ եթե մի փոքրիկ ակվարիումում մի ձուկիկ պահեք, հավատացեք, որ 4-5 տարի ավել կապրեք։ Մարդիկ, ովքեր տնային կենդանիներ ունեն, ավելի հեշտ են հաղթահարում տարիքին զուգընթաց առաջացող խնդիրները եւ մինչեւ խոր ծերություն պահպանում են իրենց մտքի պայծառությունը։ Բացի այդ, ապացուցված է, որ ընտանի կենդանի պահող մարդիկ շատ ավելի ընկերասեր, շփվող ու մարդամոտ են։
Անիմալոթերապիա
Տնային կենդանիները կարգավորում են մարդու օրգանիզմի նյութափոխանակությունն ու նվազեցնում արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Գերմանացի գիտնականներն ապացուցել են այն, ինչ վաղուց գիտեն մեր տատիկները. եթե արյան ճնշումը տատանվում է, ապա կատվին կամ հավատարիմ շանը սիրելով՝ կարելի է կարգավորել այն։ Հաշվարկված է, որ ընտանի կենդանի ունեցող մարդիկ 25%-ով ավելի հազվադեպ են դիմում բժշկի։ Հենց սրա վրա է հիմնվում անիմալոթերապիան, որը սկսել է լայնորեն տարածվել Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում։ Իսկ Անգլիայում, ասում են, դեղատներում վաճառում են հատուկ «բուժիչ» կատուներ։
Ակտիվություն
Եթե տանը կատու կամ շուն ունեք, ապա նշանակում է, որ շաբաթական 2-10կմ ավելի շատ եք շարժվում՝ շանը զբոսանքի տանելիս։ Ընդ որում, դա անում եք տարվա ցանկացած եղանակին, ինչն իհարկե, վատ չէ։
Սիրառատություն
Կենդանիների հետ շփվելով, մենք ավելի հանգիստ ու բարի ենք դառնում։ Սերը, որ տալիս ենք կենդանիներին ետ է վերադառնում մեզ՝ էներգիայի շրջանառության օրենքի համաձայն։ Քեզ հետ ավելի ջերմ ու տաք է ոչ միայն կենդանու, այլեւ այլ մարդկանց համար, ովքեր զգում են ձեզանից առկայծող բարությունը եւ նույն կերպ էլ պատասխանում են ձեզ։