Արծվիկ Մինասյանը ղեկավարել է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցառումների ծրագրի քննարկումը
SocietyՀՀ բնապահպանության նախարարությունում նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ փետրվարի 8-ին կայացել է ՀՀ վարչապետի որոշմամբ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և ստորերկրյա ջրերի օգտագործումը նորմավորելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հաս արակայնության հետ կապերի բաժնից:
Փետրվարի 1-ին կայացած հանդիպումից հետո Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցառումների ծրագրի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու կարծիքներն են ներկայացրել տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները: Քննարկում է ծավալվել նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրով իրականացված ուսումնասիրության և Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ջրառի ծավալները նվազեցնելու հնարավոր տարբերակների շուրջ:
ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն առաջարկներ է ներկայացրել Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրառի սահմանված չափաքանակների, ռեսուրսավճարների, ձկնարտադրության ոլորտում ջրի քանակական նորմերի, ջրային համակարգերում կորուստների վերաբերյալ, իսկ գյուղնախարարությունը ներկայացրել է գերատեսչության կողմից կատարված վերլուծությունը՝ օպերատիվ տվյալների հիման վրա: Նիստի ավարտին ՀՀ բնապահպանության նախարարի կողմից տրվել են համապատասխան հանձնարա րականներ՝ մեկ շաբաթից ծրագրի ամբողջական ներկայացման համար: