Yerevan, 24.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Իրավական տեսանկյունից Բելառուսը Լապշինին արտահանձնելու որևէ հիմք չի ունեցել. Արփինե Հովհաննիսյան

Society

Իրավական տեսանկյունից Բելառուսը Լապշինին արտահանձնելու որևէ հիմք չի ունեցել:

Այս մասին նշեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ բլոգեր Լապշինի արտահանձնումը  Ադրբեջան հակասում է բոլոր հնարավոր միջազգային կոնվենցիաներին: Նախարարի խոսքով՝ Բելառուսը չի միացել ոչ՛ արտահանձնման և ոչ էլ դատապարտյալների փոխանցման վերաբերյալ ստրասբուրգյան կոնվենցիաներին, կամ նույնիսկ ԱՊՀ շրջանակներում գործող Մինսկի կոնվենցիային:

«Նրանց միջև հանձնումը տեղի է ունեցել 2002թ-ին ստորագրված Քիշնևի կոնվենցիայի հիման վրա: Սակայն հենց այստեղից էլ սկսվում է իրական զավեշտը»,- ասաց նախարարն ու մանրամասնեց, որ, համաձայն այդ կոնվենցիայի, այն հանցագործությունները, որոնց համար մի կողմը մյուս կողմից պահաջում է տվյալ  անձին, պիտի պատժելի լինեն երկու  երկրների քրեական օրենսդրությամբ: «Ըստ էության, Լապշինի նկատմամբ երկու  հոդված է կիրառվել. առաջինը՝ Ադրբեջանի սահմանը ապօրինի կերպով հատելուն է վերաբերում, երկրորդը՝ հրապարակային կոչեր անելուն: Երկու դեպքում էլ ծիծաղելի ծանրացնող հանգամանք են առաք քաշել, ըստ որի՝ բլոգերն այդ ամենն իրականացրել է կազմակերպված խմբի հետ: Ակնհայտ է , որ դա իրականությունից շատ հեռու է, և որակումը տրվել է բացառապես պատիժն ավելի ծանրացնելու համար»,- ընդգծեց Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով որ Բելառուսում, գործող օրենքի համաձայն, քրեորեն պատժելի է Բելառուսի սահմանը հատելը, այլ ոչ թե այլ երկրի, տվյալ դեպքում՝ Ադրբեջանի:

Նախարարի խոսքով՝ քրեական իրավունքի դասական սկզբունքներին հակասող  մոտեցում կա նաև նրանց գլխավոր դատախազության որոշման մեջ, որում կրկին շատ զավեշտի հասնող ձևակերպում է արված, որ կա հանցագործության  հանցակազմի առանձին հատկանիշների նկարագրության  անհամապատաս խանություն, այն դեպքում, երբ քրեական իրավունքի դասական կանոններն ասում են, որ արարքի  իրավաբանական որակումը և հանցակազմի հատկանիշները պետք է մեկին մեկ համապատասխանեն, եթե այդպես չի՝ հանձնել չի կարելի:

Բելառուսի գլխավոր դատախազությունն իր որոշման մեջ նշել է, որ հանցագործության առանձին տարրերի կամ արարքի որակման անհամապատասխանությունը չի կարող հիմք հանդիսանալ հանձնումը մերժելու համար, քանի որ պետք է գնահատվեն արարքի փաստական հանգամանքները, որոնք պատժելի են երկու երկրների օրենսդրությամբ: Այս առումով Արփինե Հովհաննիսյանը մեջբերեց Բելառուսի և Ադրբեջանի կողմից վավերացված Քիշնևի Կոնվենցիայի 89-րդ հոդվածի 1-ին մասի զ կետը, համաձայն որի՝ հանձնումը չի կատարվում, եթե ծանրակշիռ հիմքեր կան ենթադրելու, որ հանձնման վերաբերյալ հարցումը կապվա ծ է ի թիվս այլոց՝ նաև քաղաքական հայացքների համար անձին հետապնդելու հետ:

«Համանման դրույթ է պարունակում նաև Բելառուսի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի 484-րդ հոդվածի 1-ին մասի 4) կետը, համաձայն որի, հանձնման վերաբերյալ հարցումը չի կատարվում, եթե նման խնդրանքի նպատակը անձի հետապնդումն է քաղաքական հայացքների համար: Սակայն, ինչպես տեսնում ենք, Բելառուսի գլխավոր դատախազության որոշման մեջ նշված հիմքերը տեղ չեն գտել»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ Լապշինին վերագրվող քրեական հանցագործությունները միջազգային պրակտիկայում ընդունված է համարել որպես քաղաքական հանցագործություններ, ու չնայած եվրոպական պետություններից քչերն են հատուկ նշում այս կամ այն քրեական հոդվածի վրա քաղաքական հանցագործություն բառերը, բայց ընդունված է համարել, որ քաղաքական են հանդիսանում այն արարքները, որով հաշվի է առնվում հանցագործության օբյեկտը և կատարած արարքի հետևանքները, այսինքն՝ արարքը պետք է ուղղված լինի պետության կամ դրա ինստիտուտների գործունեության դեմ, կամ տվյալ պետության քաղաքացիների դեմ, որոնք կապված են տվյալ պետության կամ դրա ինստիտուտների գործունեության հետ (այսինքն` քաղաքական գործիչների դեմ հանցագործություն): 

«Ակնհայտ է, սա  բացահայտ, կոպիտ խախտում է ոչ միայն այդ կոնվենցիան, որը գործում է երկու երկրների միջև, այլև հենց նույն Բելառուսի քրեական դատավարության ու քրեական օրենսգրքերը»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը:  

 

Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia