Հրշեջները մարել են Եզնիկ Կողբացի փողոցում գտնվող հյուրանոցի հրդեհը
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 8-ին, ժամը 19:57-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Եզնիկ Կողբացի փողոցի թիվ 22 շենքում գտվող հյուրանոցում:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման, օպերատիվ խմբերը և երեք մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Վիլլա Դելենդա» հյուրանոցի 2-րդ հարկի նախասրահում (18 ք.մ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:18-ին, մարվել՝ 20:36-ին: Այրվել է կախովի առաստաղը՝ 30 քմ, փայտյա պահարան, էլ.լամպ, կապի սարք և օդորակիչ՝ 2 քմ տարածքում: