Ո՞րն է ուղեղի աշխատանքը լավացնող ըմպելիքը. պարզաբանում են գիտնականները
LifestyleԱնգլիացի մի խումբ գիտնականներ հետազոտություն են անցկացրել մարդու վրա կակաոյի ազդեցությունը պարզելու համար: Փորձի համար հրավիրել են երիտասարդ կամավոր կանանց: Նրանք բարդ առաջադրանք կատարելուց առաջ մեկ բաժակ կակաո են խմել և առաջադրանքը կատարել են հատուկ սարքի հսկողության ներքո: Այդ ընթացքում սարքի վրա արձանագրվել է ուղեղի արյան աշխատանքի արագացում:
Դրանից հետո գիտնականները ուսումնասիրել են կակաոյի ազդեցությունը ավելի տարեցների վրա, որոնց մոտ ուղեղի արյան շրջանառությունը սկզբում ցածր է եղել:
Ուսումնասիրողները հանգել են այն եզրակացության, որ կակաոն պարունակում է այնպիսի բաղադրիչներ, որոնք կան նաև ուղեղի աշխատանքը լավացնող դեղահաբերում: