Ժան Նշանյանը, Գայանե Ասլամազյանը, Արմեն Սողոյանը «Հատուկ բաժին-2» ֆիլմաշարում
Lifestyle«Հատուկ բաժին» ֆիլմաշարի երկրորդ եթերաշրջանը կմեկնարկի փետրվարի 13-ին՝ Առաջին ալիքի եթերում: Ինչպես առաջին եթերաշրջանում, այնպես էլ՝ երկրորդում ֆիլմաշարը շարունակելու է ցուցադրել Օպերատիվ քրեագիտական հատուկ բաժնի (ՕՔՀԲ–ի) արհեստավարժ մասնագետների բարդ առօրյան: Սպասվում են նոր, հնչեղ ու հետաքրքիր բացահայտումներ:
Գնդապետ Առնո Ղազարյանի խումբը շարունակելու է անողոք պայքար մղել հանցագործների դեմ: Նոր եթերաշրջանում գնդապետը կանգնած է բարդ ընտրության առաջ. նրանք, ովքեր առեւանգել են հարազատ աղջկան, տարօրինակ ու վտանգավոր խաղ են սկսում նրա հետ: Գնդապետի առաջ պայմաններ են դրվում, որոնք նա կատարել չի կարող, սակայն մյուս կողմից զոհասեղանին նրա աղջկա կյանքն է:
Նոր եթերաշրջանում ՕՔՀԲ–ում կլինեն համալրումներ, կհայտնվեն նաեւ նոր կերպաներ. Շանթ Հովհաննիսյանին, Մարիամ Դավթյանին, Բաբկեն Չոբանյանին, Վաչե Երիցյանին կմիանան Ժան Նշանյանը, Գայանե Ասլամազյանը, Արմեն Սողոյանը եւ այլք: Ֆիլմաշարի ռեժիսորը Գրիգ Վահրամյանն է, սցենարիստ՝ Հարություն Ղուկասյան, պրոդյուսեր՝ Կարեն Ղազարյան:
