Հայաստանում սկսվել են ռուսական ռազմակայանի դասակների զինծառայողների մարտական հրաձգությունները
SocietyՀայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել են ստորաբաժանումների դասակների մարտական հրաձգությունները «Կամխուտ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարաններում: Համալիր պարապմունքներում ներգրավված են ավելի քան հազար զինծառայողներ եւ շուրջ 250 միավոր հատուկ ռազմական տեխնիկա:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, մարտական հրաձգությունների ապահովման համար միավորման զինվորական ինժեներները ծովի մակերեւույթից 1,5 – 2,5 հազար մետր բարձրության վրա բարդ կլիմայական պայմաններում ստեղծել են իրական մարտական իրադրություն՝ ավելի քան 200 ստատիկ եւ դինամիկ տարբեր թրախների օգտագործմամբ: Դասակների կազմում զինծառայողները սովորում են ոչնչացնել պայմանական հակառակորդի թիրախները ԲՄՊ-2, Տ-72Բ տանկերով, հրազենով, ինքնաձիգ (ԱԳՍ-17) եւ ձեռքÕ « (ՌՊԳ-7Վ) նռնականետերով՝ 100-ից մինչեւ 1000 մետր հեռավորությամբ:
Դասակների մարտական հրաձգությունների անցկացման առանձնահատկությունն ուսուցման հիմնական առարկաների գծով ավելի քան 100 նորմատիվների յուրացումն Է, զինծառայողներին անծանոթ բարձրլեռնային տեղանքում մարտական գործողությունների ճիշտ վարման, փոխգործակցության կազմակերպման, ստորաբաժանումների կրակի կառավարման ուսուցումը, ինչպես նաեւ տեղից եւ ընթացքում մարտական մեքենաներով վարման եւ հրաձգության վարպետության բարձրացումը: