ՀՀԿ-ն չի քննարկել Արմեն Գեւորգյանի հրաժարականի հարցը
ՀՀԿ գործադիր մարմնի այսօր՝ հոկտեմբերի 16-ին կայացած նիստում կառավարության կադրային քաղաքականությանը վերաբերող հարցեր չեն քննարկվել: Այս մասին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն գեւորգյանը հայտարարել է իր հրաժարականի մասին: Նա այն քիչ նախարարներից է, ով աշխատել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ եւ մնացել է կառավարությունում Սերժ Սարգսյանի օրոք:
Արմեն Գեւորգյանը երկար տարիներ (մինչեւ 2006 թվականը) զբաղեցրել է Ռոբերտ Քոչարյանի օգնականի պաշտոնը: 2006-ին Գեւորգյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար: 2007-2008 թվականներին եղել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը: 2008-ի ապրիլին նշանակվել է Տարածքային կառավարման նախարար եւ փոխվարչապետ: