Վարչապետի հանձնարարականների կատարողականները կամփոփվեն փետրվարի վերջին
EconomicsԳերատեսչություններին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի տրած հանձնարարականների կատարողականները կամփոփվեն փետրվարի վերջին: Այդ մասին գործադիրի նիստի ավարտին հայտարարեց վարչապետը:
Վարչապետը բոլոր գերատեսչությունների ղեկավարներին մեկ անգամ ևս հորդորեց հատուկ ուշադրություն դարձնել սփյուռքահայության ներուժի արդյունավետ օգտագործման վերաբերյալ տրված հանձնարարականին:
«Այդ դաշտում մենք ունենք մեծ պոտենցիալ, որը չենք օգտագործում: Պետք է մաքսիմալ կարողանանք օգտագործել առկա ներուժը՝ բոլոր ոլորտներում, այդ թվում ներդրումների ներգրավման, առողջապահության, գյուղատնտեսության, կառավարման մշակույթի»,- ասաց Կարեն Կարապետյանը: