Yerevan, 26.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Լարիսա Ալավերդյանի համար քաղաքական դաշտը գայթակղիչ չէ

Interview

Մարդու իրավունքների նախկին պաշտպան, ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, որոշել է չմասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, քանի որ փորձագիտական և հասարակական դաշտում իրեն ավելի լավ է զգում, քան քաղաքականում:

Նա իրեն ավելի ուժեղ և կայուն է զգում, թե՛ որպես ՀԿ գործադիր տնօրեն և թե՛ որպես Արցախի հարցերով փորձագետ: Բոլոր ուժերին, ովքեր արդեն հասցրել են իր հետ համագործակցելու առաջարկ անել, հասարակական գործիչը պատասխանել է, որ ինքն իր ունակություններն ու հմտությունները կարող է ներդնել միայն ու միայն որպես փորձագետ՝ ծառայելով ազգին ու պետությանը:

«Եվ եթե որևէ քաղաքական ուժ ինձ որպես փորձագետ հրավիրի, ես սիրով կընդունեմ, բայց քաղաքական դաշտում ես ինձ ուղղակի չեմ տեսնում»,– ORER.am-ին ասաց Լ.Ալավերդյանը:

Խոսելով ներկայում տեղի ունեցող քաղաքական պրոցեսների մասին, նշեց, որ տեղի ունեցող իրադարձությունները վկայում են այն մասին, որ քաղաքական դաշտը դեռևս կայացման ճանապարհին է:

«Նախ՝ բոլոր քաղաքական միավորումները խոսում են ինչի մասին ասես, բացի նրանից, թե արդյո՞ք նրանք ընդհանուր գաղափարախոսության, ընդհանուր մեթոդների, թե ձևերի շուրջ են միավորվում: Իմ կարծիքով՝ ներկա միավորումներ կամ դաշինքներ ստեղծելը գործընթացներ են, որտեղ «նմանը զնմանին կգտանե» տարբերակով են փորձում իրար գտնել:

Երկրորդը՝ գաղափարախոսության ներկապնակը շատ միապաղաղ է, քանի որ բոլորը հանդես են գալիս ազատական գաղափարախոսությամբ, բայց դժվար է պատկերացնել, որ այդ տեսանկյունից ներկայացող բոլոր խավերը ազատական գաղափարախոսության ջատագովներ են»,– ասաց Լ. Ալավերդյանը:

Նրա կարծիքով՝ միապաղաղությունն արտահայտվում է նաև նրանով, որ բոլոր զրույցները գնում են պահի տակ եղած կամ արդեն իսկ հասունացած խնդիրների շուրջ միավորվելուն: Երկրի կառավարման համակարգի փոփոխությունը՝ կիսանախագահականից անցումը խորհրդարանականին, Լ. Ալավերդյանի կարծիքով, կարող է խթանել կուսակցական համակարգերի զարգացմանը, որի արդյունքում, բայց՝ ապագայում, մենք կկարողանանք ունենալ գաղափարախոսությունների բազմազանություն և կուտակված հարցերի լուծման տարբերակված մոտեցումներ: «Ես դժվար եմ պատկերացնում, որոշ նախկին պետական գործիչների գործունեությունը քաղաքական, այն էլ՝ ընդդիմադիր դաշտում:

Նրանց համար է՛լ է դժվար լինելու իրականացնել իրենց քաղաքական ծրագրերը: Այս երկու ուղղություններն էլ բոլորովին տարբեր ունակություններ, հմտություններ և մինչև անգամ անձնական պատմություններ պահանջող երևույթներ են, և ես կարծում եմ, որ մենք առայժմ տեսնում ենք խմբերի ստեղծում, ոչ թե քաղաքական ուժերի»,– ասաց Ալավերդյանը:

Խոսելով նոր ձևավորված որոշ ուժերի հանդեպ իր ունեցած դրական վերաբերմունքի մասին, նշեց, որ իր կարծիքով «Ելք» դաշինքը միակն է, որը թե՛ խոսքի կուլտուրայի և թե՛ գաղափարներ առաջարկելու տեսանկյունից ավելի շատ ինտելեկտուալ դաշտում է հանդես գալիս: «Այսինքն, դա բոլորովին նոր ուժ է, և եթե Արամ Սարգսյանը միացել է այդ ուժին և կիսում է նրանց գաղափարները, ապա դա շատ ողջունելի է:

Սակայն, դժվարանում եմ, կանխատեսել, թե արդյո՞ք նրանք կարող են գործոն դառնալ այս ընտրությունների ընթացքում և արդյունքում»,– ասաց Լ. Ալավերդյանը:

Նարե Գրիգորյան

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor