Հայաստանում փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ի ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փակ է Հ-38 ավտոճանապարհի Բերդ-
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ հատվածը, Վարդենյաց լեռնանցքը և Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սիսիան հատվածի 19-26-րդ կմ-ը:
Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի 27-33-րդ կմ-երին, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արարատի և Սյունիքի մարզերում առկա է մառախուղ:
Արագածոտնի մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Շիրակի մարզի Աշոցք, Ամասիա գյուղերում տեղում է ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: