Ամենամեծ ընտրակաշառքն առայժմ Սամվել Ալեքսանյանն է խոստանում. «Ժամանակ»
Society«ԱԺ ՀՀԿ–ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է թիվ 7 ընտրատարածքում, սկսել է բուռն ընտրապայքարը։
Նա հանդիպում է գազի ու լույսի «մարդկանց», հանձնարարականներ տալիս, առաջարկում է շտաբներ ձևավորել իր ընտրատարածքում։ Նա խոստացել է, որ եթե ընտրություններում առաջին տեղը զբաղեցնի ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ՀՀԿ-ականների մեջ՝ 50 հազար դոլար գումար կտա բոլոր շտաբներին, եթե երկրորդ տեղ՝ 40 հազար դոլար, իսկ երրորդ տեղի դեպքում՝ 30 հազար դոլար։
Ասում են՝ ամենամեծ գումարները առայժմ հենց Ալեքսանյանն է խոստանում։ Նշենք, որ նույն ընտրատարածքում ՀՀԿ-ից առաջադրվելու է նաև Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը։ Վերջինիս ընտրակաշառքի չափն առայժմ 10 հազար դրամ է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։