Հայաստանում փետրվարի 11-15-ը սպասվում է թույլ ձյուն
SocietyՀայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում փետրվարի 11-15-ը ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Քամին հյուսիս-արևելյան է՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում փետրվարի 11-15-ը ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է թույլ ձյուն:

