Դոլարն ու ռուբլին շարունակում են թանկանալ՝ ի տարբերություն եվրոյի
EconomicsԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 10-ին, կազմել է 486.79 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.13 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 518.04 դրամ (նվազել է 2.64 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 608.44 դրամ (նվազել է 2.95 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.30 դրամ (աճել է 0.05 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 277.57 դրամ, ոսկի՝ 19,434.49 դրամ, պլատին՝ 15,896.82 դրամ։