Տուրիստական ավտոբուսների համար անվճար կայանատեղեր կգործեն
SocietyՏուրիստական ավտոբուսների համար գարնանից սկսած անվճար կայանատեղեր կգործեն: ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս հարցը մշտապես բարձրացվել է:
«Միջազգային կազմակերպության կողմից մշակվել են ճանապարհային նշանների ուղեցույցները: Հա րցն արդեն իսկ քննարկվել է Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ ոստիկանության հետ», ասաց Զեյթունցյանը՝ հավելելով, որ արդեն իսկ նշագծվել են այն բոլոր վայրերը, որտեղ կարող են կայանել տուրիստական ավտոբուսները: