Yerevan, 28.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կառավարությունը մարզերի հրատապ խնդիրների լուծման նպատակով կհատկացնի 5 միլիարդ դրամ

Economics

ՀՀ կառավարությունում հանրապետության մարզպետների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ որոշում է կայացվել պահուստային ֆոնդից մարզերին հատկացնել 5 մլրդ դրամ՝ հրատապ խնդիրների լուծման նպատակով:

Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Անհրաժեշտ է ընտրել առաջնահերթություն ու մուլտիպլիկատիվ էֆեկտ ունեցող խնդիրներն ու ծրագրերը: Այդ գումարները պետք է կառավարել շատ խիստ, բաց, թափանցիկ, հասկանալի:

Մենք ծրագրերի իրականացման արդյունքներով լրացուցիչ գումարներ ևս հատկացնելու ենք՝ հաշվի առնելով կատարված աշխատանքների էֆեկտիվությունը, արագությունը, թափանցիկությունը և այլն: Նշված հինգ միլիարդ դրամը բյուջեում չկար, սա այն օպտիմալացման արդյունքն է, որը մենք արել ենք»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Անդրադառնալով մարզերից ստացվող ներդրումային ծրագրերին՝ վարչապետը նշել է, որ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը հանձնարարված է յուրաքանչյուր օր զեկուցել հավանության արժանացած ծրագրերի իրականացման գործընթացի մասին: «Անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել բիզնես օղակի վրա: Դա է մեր երկրի, մեր մարզերի զարգացումը, աշխատատեղերի ստեղծումը»,- ասել է կառավարության ղեկավարը:     

Կարևորելով գյուղատնտեսության զարգացումը մարզերում՝ վարչապետն անհրաժեշտ է համարել ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, ֆերմերների շարունակական վերապատրաստումն ու ուսուցումը: 

«Մեր գյուղատնտեսության մեջ ամբողջ տեսությունը հիմնվել է նրա վրա, թե գյուղացին լավ գյուղատնտես է: Դրանից ելնելով էլ նրան սերմ, դիզվառելիք, պարարտանյութ ենք տվել և ասել՝ դու գիտես ինչ անել, բայց դա այդպես չէ:

Հենց այդ պնդմանը կասկածում ես, ստացվում է՝ այդ ողջ տեսությունը խոցելի է. ժամանակակից ֆերմեր, կոոպերատիվ, տեխնոլոգիա չունենք : Սակայն մենք շանս ունենք, ինչպես այսօր ողջ աշխարհը գյուղատնտեսություն է սովորում Իսրայելում, 10 տարի հետո ունենալ այդպիսի գյուղատնտեսություն, որ գան մեզնից սովորեն»,- շեշտել է Կարեն Կարապետյանը:  

Զեկուցվել է մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունների մշակման աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ ռազմավարություններն իրենցից ներկայացնում են 13 բնագավառների իրական վերլուծություն՝ դեմոգրաֆիա, բնական պայմաններ, քաղաքային զարգացում, տրանսպորտ և կապ, հանրային ենթակառուցվածքներ, ներքին արտադրանք և եկամուտներ, զբաղվածություն, ռեգիոնալ տնտեսական կառուցվածք, կրթություն և այլն: Համապատասխան ոլորտների համար վերլուծվել են մարզերի ուժեղ և թույլ կողմերը, ընդգծվ ել  զարգացման տեսլականները, նպատակները, գերակայություններն ու դրանց հիմնավորումները, ֆիքսվել ռազմավարական կոնկրետ ծրագրեր:

Յուրաքանչյուր տարվա ավարտին մարզպետները պետք է ներկայացնեն ռազմավարություններով նախատեսված ծրագրերի կատարողականներն ու գալիք տարվա ընթացքում ակնկալվող զարգացման ծրագրերը:  Անդրադառնալով համայնքների զարգացման հնգամյա ծրագրերին՝ Դավիթ Լոքյանը տեղեկացրել է, որ տարբեր ոլորտներում ներկայացված 792 ծրագրերից հաստատվել են 668-ը: 

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Կարապետյանը նշել է. «Ցանկանում եմ, որ բոլորս գիտակցենք՝ մենք պետք է ձևավորենք ռեգիոնալ կառավարման համակարգ և կառավարման մշակույթ: Երբ մարզն ու համայնքն ունենան զարգացման ծրագիր՝ քայլ առ քայլ շարժվելու ենք առաջ: Չափազանց կարևոր են մարզերի զարգացման ծրագրերը, խնդրում եմ՝  հոգի դնել դրանց իրականացման գործում»:

 

Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community