Հայաստանի 11 բանկերը միասին պետական բյուջե են վճարել շուրջ 28 մլրդ ՀՀ դրամի հարկեր
EconomicsՀայաստանի 100 խոշոր հարկ վճարողներից 11-ը բանկեր են:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները, 2016 թվականի ընթացքում 11 բանկերը միասին պետական բյուջե են վճարել շուրջ 28 մլրդ ՀՀ դրամի հարկեր և պետական այլ վճարներ:
Հայաստանի բանկերի մեջ խոշոր հարկ վճարող է «Ամերիաբանկը», որը 100 խոշոր հարկատուների ցանկում 25-րդն է: Այս բանկի կողմից վճարվել է 4.03 մլրդ ՀՀ դրամ հարկային գումար:
ՎՏԲ Հայաստան բանկը 29-րդ հորիզոնականում է` վճարելով 3.42 մլրդ ՀՀ դրամ հարկային գումար:
31-րդ տեղում է գտնվում «Ակբա կրեդիտ ագրիկոլ»-ը, որը պետբյուջե է վճարել 3.36 մլրդ ՀՀ դրամ հարկ:
«Արդշինբանկ»-ի հարկային պարտավորությունը 2016 թվականին կազմել է 3.07 մլրդ ՀՀ դրամ` զբաղեցնելով 39-րդ հորիզոնականը:
«Ինեկոբանկը» վճարել է 2.79 մլրդ ՀՀ դրամ հարկ՝ զբաղեցնելով 43-րդ տեղը:
100 խոշոր հարկատուների ցանկում 45-րդն է «Հայբիզնեսբանկը», որը վճարել է 2.71 մլրդ ՀՀ դրամ հարկ:
«Յունիբանկը»` վճարելով 2.61 մլրդ ՀՀ դրամ հարկային գումար, 100 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 49-րդ հորիզոնականը: Նրան 19 հորիզոնականով զիջում է «Էյչ էս բի սի Հայաստան» բանկը, որը 68-րդն է և վճարել է 1.79 մլրդ ՀՀ դրամ հարկ: «Կոնվերս» բանկը վճարել է 1.63 մլրդ ՀՀ դրամ հարկ և զբաղեցրել է 74-րդ տեղը: Խոշոր հարկ վճարող բանկերի շարքում 82-րդ տեղում է «Անելիք» բանկը, որը վճարել է 1.54 մլրդ ՀՀ դրամ հարկային գումար: Նրան հաջորդում է «Հայէկոնոմբանկ»-ը` վճարելով 1.51 մլրդ ՀՀ դրամ հարկ: Այն 100 խոշոր հարկատուների ցանկում 83-րդն է: