Հայաստանի միջբանկային շուկայում իրականացվել է 22,2 միլիոն դոլարի առք և վաճառք
EconomicsԱրտարժույթի ներբանկային շուկայում փետրվարի 6-10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 95 մլն 804 հազար 443 դոլար 485.72 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 102 մլն 987 հազար 657 ԱՄՆ դոլար 486,85 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ինչպես տեղեկացրին Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 22 մլն 260 հազար 468 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 486,59 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 17 մլն 930 հազար 65 եվրո 517,13 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 8 մլն 873 հազար 926 եվրո 522,47 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 713 մլն 670 հազար 315 ՌԴ ռուբլի 8,19 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 294 մլն 51 հազար 873 ՌԴ ռուբլի 8,29 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Հունվարի 30-ից փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխվածմիջոցների ծավալը կազմել է 34.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 49.5 մլնԱՄՆ դոլար: