Համայնքային ոստիկանները շրջում են տներով և հաշվառում իրականացնում . «Ժողովուրդ»
Society«Արդեն մի քանի օր է՝ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ տարբեր համայնքների բնակիչներից ահազանգ է ստանում, որ համայնքային ոստիկանները շրջում են տներով և հաշվառում իրականացնում նաև ճշտելով՝ այդ բնակարանում քանի հոգի կա գրանցված, քանիսն են բնակվում։ Օրինակ՝ երեկ ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքից զանգահարած քաղաքացին «Ժողովուրդ»–ին պատմեց, որ ոստիկանության աշխատակիցներն իրենից հետաքրքրվել են, թե տանը քանի մարդ է ապրում, և նրանցից քանիսն են գրանցված տվյալ հասցեում։ Իսկ երբ բնակիչը ոստիկանին ներկայացրել է, որ ինքը վարձակալ է, ոստիկանը խնդրել է տալ տան իրական սեփականատերերի անունները։ Նման դեպքեր եղել են նաև Երևանի տարբեր համայնքներում՝ Ավանում, Զեյթունում, Արաբկիրում և այլն։ Տեսակետ կա, որ համայնքային ոստիկանների այս ստուգումներն իրականում պայմանավորված են առաջիկա խորհրդարանական ընտրություններով, իշխանություններն այսպես ի սկզբանե փորձում են իմանալ իրական ընտրողների բազան»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։