Yerevan, 24.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Նախագահ Սարգսյանը մասնակցել է Սուրբ Սարգսի տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը

Society

 Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 11-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Երիտասարդների օրհնության օր հռչակված Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառմանը, որը հանդիսապետել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, մասնակցել են նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Արարատյան Հայրապետական թեմը ներառող մարզի՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը: 
Մարտական հերթապահություն իրականացնելիս առանձնապես աչքի ընկած քսան պարտադիր ժամկետային զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների, երիտասարդների, հրավիրյալների և հավատացյալ ժողովրդի մասնակցությամբ տրված Ս.Պատարագի ավարտին եկեղեցում կատարվել է զինծառայողների օրհնություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Ս.Սարգսի մասունքակիր աջով: Այնուհետև առաջնորդարանի դահլիճում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային լավագույն զինծառայողներից միջոցառմանը ներկա զինվորների խրախուսման հանդիսավ որ արարողություն: 
Հանրապետության Նախագահը շնորհավորական խոսք է հղել տոնի առթիվ:

***
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը Ս.Սարգիս զորավարի հիշատակության օրվա առթիվ

Սրբազա՛ն հայր,
Հարգելի՛ ծնողներ, 
Սիրելի՛ զինվորներ, 
Շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ: Սուրբ Սարգիսը զորավար էր, և այս փաստն արդեն խոսում է նրա նկարագրի մասին: Վաղուց Սուրբ Սարգիսը դարձել է խիզախության, անձնազոհության խորհրդանիշ մեր զինվորների և երիտասարդների համար: Ուստի, ուզում եմ հատկապես շնորհավորել այս դահլիճում գտնվող մեր զինվորներին:

Սիրելի՛ զինվորներ, 

Դուք, իհարկե, կադրային զինվորականներ չեք, դուք ժամկետային ծառայության զինվորներ եք, որ այս կյանքում ունեք տարբեր նպատակ ներ, տարբեր ծրագրեր ու երազանքներ: Ես վստահ եմ, որ այդ երազանքներն իրականանալու են, և այս պահին ձեզ բոլորիդ միավորում է հայկական բանակի զինվորի հագուստն ու ձեր վճռականությունը՝ պաշտպանել մեր հայրենիքը: Վստահ եմ, որ վաղը դուք լինելու եք մեր երկրի նախարարները, դեսպանները, մարզպետները, ձեռներեցները, մշակույթի և սպորտի ականավոր գործիչները և այն ժամանակ էլ դուք նույն վճռականությամբ պաշտպանելու և շենացնելու եք մեր հայրենիքը: 

Ուզում եմ, որ դուք համոզված լինեք, սիրելի՛ զինվորներ, մեր ժողովուրդը վստահ է, որ դուք կատարում եք անփոխարինե լի գործ: Դուք անում եք այն, ինչ պարտավոր է անել յուրաքանչյուր տղամարդ՝ պաշտպանելով իր ընտանիքը, պաշտպանելով իր հայրենիքը: Եվ դա դուք անում եք արժանապատվությամբ, պատասխանատվությամբ, զինվորական ճշտապահությամբ ու կարգապահությամբ: Այդ կեցվածքի համար, իհարկե, մենք պարտավոր ենք շնորհակալ լինել ձեր ուսուցիչներին ու հրամանատարներին, բայց առաջին հերթին, իհարկե, ձեր ծնողներին, որովհետև ցանկացած մարդու կայացման գործում ընտանիքի դերն անփոխարինելի է: Ուրախ եմ, որ ձեր ծնողներից շատերն այսօր այստեղ ներկա են և, իհարկե, որ նրանք ձեզնով շատ ավելի են հպարտանում:

Դուք ծառայում եք ամենա-ամենա կարևոր հատվածում՝ առաջնագծում: Համոզված եղեք, որ ձեր թիկունքին կանգնած է հինավուրց և ուժեղ մի ազգ, տոկուն և աշխատասեր, մարտունակ մի ժողովուրդ, որ ունի հազարամյակների փորձ և անկոտրում հավատ վաղվա հաղթանակի նկատմամբ: Համոզված եղեք, որ ձեր թիկունքում կանգնած են ամուր պետական կառույցներ, համոզված եղեք, որ այդ կառույցները, մեր ողջ ժողովուրդն անելու են ամեն ինչ, որպեսզի դուք ունենաք անհրաժեշտը մեր սահմանները պաշտպանելու համար: 

Այստեղ ներկա են զինվորներ, ովքեր անցյալ տարվա ապրիլին պաշտպանեցին մեր պատիվը, պաշտպանեցին մեր անկախությունը, մեր սահմանների անքակտելիությունը: Ցավոք, շատ արժանիներ այսօր շարքում չեն, բայց նրանք մեզ հետ են, որովհետև նրանք իրենց կյանքի գնով հնարավոր դարձրին այն, ինչ դուք միասին արեցիք և, իհարկե, անմահացան: 

Գիտեք, սիրելի՛ զինվորներ, խիզախությունը, քաջությունը ձեզնից անբաժան պետք է լինեն, բայց մեկ անգամ ևս կրկնում եմ, որ դուք պետք է խիզախության, քաջության հետ այնպես անեք, որ ողջ մնաք, որպեսզի մեր ազգը հարատևի, որպեսզի մեր ժողովրդի լավագույն տեսակը ավելանա, շատանա: Այս առումով, դուք միշտ պետք է գիտակցեք՝ ձեզ սպասում են, դուք շատ բան ունեք անելու և դուք պատվով պետք է վերադառնաք: 

Արցախյան պատերազմի վետերանները շատ ու շատ բաներ են տեսել 90-ականներին և նրանք ոչ միայն մեր սերունդների կապող օղակն են, այլ նաև վկան այն փաստի, որ այսօրվա զինվորները պակաս ռազմիկներ չեն, քան իրենք էին: 
Ես հիշում եմ՝ երեք, թե չորս տարի առաջ, ելույթ ունենալով զորավարժությունից հետո խոնջացած զինվորների առջև, պնդեցի, որ մեր երիտասարդ զինվորներն ու հրամանատարները, եթե դրա անհրաժեշտությունը լինի, շատ ավելի լավ են կռվելու, քան մենք ենք դա արել: Ես , իհարկե, մի կողմից տխուր եմ, որ եղան ռազմական գործողություններ, բայց մյուս կողմից ուրախ եմ, որ այս պնդումը իրականություն է: Եվ հիմա որևէ մեկը չի կարող ասել, որ այսօրվա երիտասարդներն այն չեն, ինչ իրենք էին: Ա՛յն են, մի բան էլ ավելին: 
Ապրե՛ք, կեցցե՛ք, տղաներ:
Եվ ինչպես անցյալ տարի, հիմա էլ հանձնարարել եմ, որպեսզի ձեզ խրախուսեն տասնօրյա արձակուրդով: Ելնելով Սուրբ Սարգսի տոնի խորհրդից՝ մաղթում եմ, որ այս կարճ ժամանակահատվածը ՝ այս տասն օրը, դուք շրջապատված լինեք ձեր բարեկամների, հարազատների, ընկերների, ինչու չէ, միգուցե, նաև սիրած աղջիկների ջերմությամբ: 
Ուզում եմ, որպեսզի դուք նոր ուժ ստանաք, ավյուն ստանաք այս տասն օրերի ընթացքում, վերադառնաք զորքեր, վերադառնաք ձեր պարտականությունների կատարմանը, և թո՛ղ Սուրբ Սարգիսն ապահովի ձեզ բարի ու անփորձանք ծառայություն: Թո՛ղ այսօրվա օրհնանքները և այսօրվա աղոթքները միշտ անպակաս լինեն ձեզնից:
Կեցցե՛ք, մեկ անգամ ևս շնորհակալ եմ ձեր ծնողներին: 

Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia