Yerevan, 23.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ահա թե ում ենք մենք ընտրում որպես կողակից և ինչու

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Մեր ողջ կյանքի ընթացքում մենք հանդիպում ենք բազմաթիվ մարդկանց, որոնցից յուրաքանչյուրի հանդեպ մեզ մոտ ձևավորվում է յուրահատուկ վերաբերմունք: Ոմանք մեզ անտարբեր են թողնում, իսկ ոմանց մենք սիրում ենք ողջ սրտով: Ընտանեկան հոգեբան Իրինա Չեսնովան փորձել է մեկնաբանել, թե ինչու են տարբեր մարդիկ մեզ մոտ այսքան անհամադրելի զգացմունքներ առաջացնում:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում նրա տեսակետը:

Անցյալի ստվերներ

Երբեմն դժվար է հասկանալ, թե ինչու ենք մենք տարվում կոնկրետ ինչ-որ մեկով և մեկ ուրիշով: Մեր ընտրությունը պայմանավորված է բնազդային և ենթագիտակցական մի շարք հանգամանքներով: Մենք մեր ներսում պահում ենք այն մարդկանց պատկերները, ովքեր մեծ դեր են խաղացել մեր ձևավորման և կազմավորման հարցում: Հիմնականում դրանք մեր ծնողների և բարեկամների պատկերներն են:

Այս պատկերները հիմնականում իրականության և մանկական երևակայության խառնուրդ են: Մենք այս պատկերներն ասոցիացնում ենք սիրո հետ, սեր, որը մենք ստացել և ընկալել ենք մանուկ հասակում: Երբ պատահական մեկը, ում մենք հանդիպում ենք, ինչ-որ կերպ, ինչ-որ չափով համընկնում է այդ պատկերի հետ և արթնացնում է մեր անենաջերմ հիշողությունները, որոնց ազդեցության ներքո մենք չենք կարողանում տվյալ մարդու հանդեպ անտարբեր մնալ: Այդ անձը շարժում է մեր հետաքրքրությունը, գրավում է մեզ, և ի վերջո մենք սիրահարվում ենք:

Մանկական տրավմաներ

Հոգեբանության մեջ կա այսպիսի մի թեորիա, որ մեր կողակիցը մեր ծնողի ավելի կատարյալ տարբերակն է: Այդ մարդը ինչ-որ մի յուրահատուկ ձևով մեզ մշտապես հիշեցում է մեր ծնողին, և դա է պատճառը, որ մենք կարողանում ենք նրա հետ լեզու գտնել: Սակայն  նա, միևնույն ժամանակ, տարբերվում է մեր ծնողից, և դա մեզ դուր է գալիս նրա մեջ:

Եթե դուք սիրո պակաս եք զգացել կա՛մ ձեր մոր, կա՛մ ձեր հոր հետ հարաբերություններում, այս թեորիայի համաձայն՝ դուք անխուսափելիորեն փորձելու եք հաղթահարել այդ սիրո և ուշադրության դեֆիցիտը չափահաս տարիքում ձեր հարաբերությունների միջոցով ենթագիտակցական մակարդակով: Հենց այդ պատճառով էլ մենք հաճախ փնտրում ենք մեկին, ով կկարողանա բուժել մեր մանկության վերքերը: Այդ հարաբերությունները մեզ օգնում են իրականություն դարձնել մեր ակնկալիքները, երազանքները, հույսերը և, առհասարակ, այն ամենն, ինչի պակասը մենք ունեցել ենք: Մենք ձեռք ենք բերում սեր, հարգանք, պաշտպանություն, ինքնավստահություն և անգամ անկախություն:

Այս մտքին հաջորդում է մեկ այլ վարկած. մենք ունենք այնպիսի մարդու կարիք, ով մեզ կքաջալերի և կոմպլիմենտներ կանի և կփոխլրացնի, ինչի արդյունքում կբարձրանա մեր ինքնագնահատականը: Բայց արդյո՞ք տարբերվող բնավորություն ունեցող մարդիկ ի վիճակի են իրար փոխլրացնելու: Հստակ պատասխան չկա: Սակայն, համաձայն հոգեբան Վադիմ Պետրովսկու, երբ սիրահարները միմյանց նման են այս 3 բնագավառներում, ապա նրանց հարաբերությունները շատ մեծ պոտենցիալ ունեն:

1. Տաքություն և սառնություն խառնվածքի առումով: Եթե մեկն ունի տաք խառնվածք, ապա զուգընկերը նույնպես պետք է ունենա տաք խառնվածք և հակառակը:

2. Բացության և մարդամոտության մակարդակ: Երկու փակ մարդիկ իրար շատ ավելի լավ են հասկանում, քան բաց և փակ մարդիկ:

3. Խանդի մակարդակ: Խանդոտ մարդիկ իրար չափազանց լավ են հասկանում: Նրանց հարաբերությունները գուցե շատ բուռն են և կրքոտ, սակայն սա է՛լ ավելի է ամրացնում և խորացնում նրանց սերը: Խանդոտ մարդկանց միջև հարաբերություններն անհամեմատ ավելի ամուր են, քան խանդոտ և ոչ խանդոտ մարդկանցը: Անգամ երկու ոչ խանդոտ մարդկանց հարաբերություններն են ավելի երկարակյաց, քան խանդոտի և ոչ խանդոտինը:

Ուստի հոգեբանն, իր մասնագիտական պրակտիկայի վրա հիմնվելով, ասում է, որ տարբեր բնավորություններ ունեցող մարդիկ ունակ չեն իրար փոխլրացնելու:

Սա շատ նման է թատերական բեմադրության: Մենք ընտրում ենք նրանց, ովքեր ի վիճակի են լավ խաղալ դերը, ում հետ նույն մակարդակի վրա ենք գտնվում: Մենք ընտրում ենք նրանց, ովքեր ծանոթ են սյուժեին, գիտեն սցենարը: Ինչպես և թատրոնում, ոչ բոլոր ներկայացումներն ունեն լավ ավարտ, կան դրամաներ, ողբերգություններ, դե երբեմն էլ՝ անգամ կատակերգություններ: Ամեն ինչ կախված է այն սցենարից, որը դուք և ձեր զուգընկերը համատեղ գրում եք:

Իրար բացահայտելը

Հարաբերություններն իրենցից կենդանի օրգանիզմ են ներկայացնում, որը շարունակ զարգացման մեջ է գտնվում և կարող է երբեմն հիվանդանալ: Այն կարող է կա՛մ ապաքինվել, կա՛մ էլ մահանալ: Հարաբերությունների սկզբնական փուլում մենք սուզված ենք մեր զգացմունքների մեջ և չենք նկատում մեր սիրո օբյեկտի թերությունները: Նա մեզ անթերի է թվում: Բայց վաղ թե ուշ կախարդանքն անցնում է, և մենք տեսնում ենք մի սովորական մարդու, ով ունի թե՛ թերություններ, թե՛ վախեր:

Այս պարագայում կա երկու ուղի՝ կա՛մ հիասթափված բաժանվել նրանից և սկսել փնտրել նոր «իդելական» մեկին, կա՛մ էլ սովորել հարգել և ընդունել դիմացինին այնպիսին, ինչպիսին նա կա՝ իր առանձնահատկություններով և թերություններով հանդերձ: Շատ կարևոր է չփորձել փոխել դիմացինին և չկորցնել այն սկզբնական հիացմունքը, որ տածել եք նրա հանդեպ: Նրանք շարունակում են ունենալ այն հատկանիշները, որոնց վրա դուք կարող եք հույս դնել, և որոնք էլ ձեզ գրավել էին նրա մեջ: Հարաբերություններում ոչինչ այնքան կարևոր չէ, որքան ձեր սիրելիի մեջ դրականն ու լավը տեսնելու կարողությունը: Այսպիսով՝ դուք կարող եք ստեղծել ամուր հարաբերություններ մշտապես իրար աջակցելով և քաջալերելով:

Լավ և ամուր հարաբերությունների գաղտնիքը հաղորդակցությունն է, միմյանց հետ անկեղծ շփումը, որի արդյունքում դուք չեք թաքցնում ձեզ անհանգստացնող կամ տհաճ երևույթները և միասին փորձում եք փոխզիջումների եղանակով լուծում գտնել:

Order an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue