20-ամյա երիտասարդը դատարանում է հայտնվել նախկին ընկերուհուն ծեծելու համար
SocietyԵրեւանի բնակիչ, 20-ամյա Հովհաննեսը դատարանում է հայտնվել նախկին ընկերուհուն ծեծելու համար:
Ըստ մեղադրական եզրակացության` Հովհաննեսն անցած տարվա դեկտեմբերի 18-ին անձնական փոխհարաբերությունների շուրջ վիճաբանել է նախկին ընկերուհու հետ: Վիճաբանության ընթացքում Հովհաննեսը ձեռքերով եւ ոտքերով դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել աղջկան` պատճառելով թեթեւ մարմնական վնասվածքներ:
Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվելու է մայրաքաղաքի դատարաններից մեկում: