«Բարսելոնայի» ֆուտբոլիստը բաց կթողնի 5 ամիս
Sport«Բարսելոնայի» պաշտպան Ալեյշ Վիդալի համար մրցաշրջանն ավարտված է: «Ալավեսի» դեմ Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի հանդիպման վերջնամասում ստացած աջ ոտնաթաթի ծանր վնասվածքի հետեւանքով 27-ամյա ֆուտբոլիստը չի կարողանա դուրս գալ խաղադաշտ հինգ ամիս, հաղորդում է mundodeportivo-ն:
6:0 հաշվով ավարտված հանդիպումից հետո Վիդալը տեղափոխվել է հիվանդանոց, առաջիկայում նա կվիրահատվի:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Վիդալը մասնակցել է 6 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել է նույնքան գոլային փոխանցում: