Ճանապարհների վիճակը Հայաստանում եւ Արցախում
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ի ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը:
Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Մ-11 Սոթք-Քարվաճառ հատվածում, Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում (Գեղարքունիքի մարզի կողմից), Սյունիքի մարզի Կապան-Սիսիան ավտոճանապարհին, Տավուշի, Արմավիրի մարզերում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Լոռու մարզի Վանաձոր և Սյունիքի մարզի Կապան քաղաքներում տեղում է ձյուն:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը և Քաշաթաղի շրջանը:
ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: